Բոլիվիայում ցուցարարները քաղաքապետի նկատմամբ բռնի ուժ են կիրառել

11:08     8 նոյեմբերի, 2019

Բոլիվիայի Վինտո ոչ մեծ քաղաքի ղեկավարը հարձակման է ենթարկվել ընդդիմադիր ցուցարարների կողմից։ Նրան բոբիկ քարշ են տվել փողոցներով, վրան ներկ լցրել և բռնությամբ կտրել մազերը:։

Իշխող «Մաս» կուսակցությունից քաղաքապետ Պատրիցիա Արսը մի քանի ժամ բռնության ենթարկվելուց հետո ոստիկանությանն է հանձնվել։

Սա հերթական միջադեպն է նախագահական ընտրություններից հետո իշխանության ներկայացուցիչների և նրանց հակառակորդների միջև դաժան բախումների շարքից։

Գործող նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների հետ բախումների հետևանքով երկու ցուցարարների մահվան լուրի տարածվելուց հետո զայրացած ամբոխը ուղևորվել է դեպի քաղաքապետարան։

Դիմակավորված տղամարդիկ «մարդասպան, մարդասպան» գոչյուններով քաղաքապետին բոբիկ քարշ են տվել կամրջի մոտ։ Այնտեղ նրան ստիպել են ծնկի գալ, կտրել են մազերը և վրան կարմիր ներկ են լցրել։ Նրանք նաև ստիպել են, որ Արը հրաժարականի դիմում ստորագրի։

 


© armedia.am