Անցնող շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2500 կրակոց

14:06     9 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ  2500 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:


© armedia.am