Նիկոլ Փաշինյանն այցելել է Գորիս

13:08     10 նոյեմբերի, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին այցելել է Գորիս:

Նա Գորիսում շրջայց է  կատարել  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանի հետ:

Վարչապետը ծանոթացել է սուբվենցիոն և զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: 


© armedia.am