Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ

09:21     11 նոյեմբերի, 2019

Բոլիվիայի ԶՈւ-ն կիրակի երկրի նախագահ Էվո Մորալեսին առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի երկրում կայունություն տիրի, փոխանցում է Regnum-ը:

«Վերլուծելով ներքին կոնֆլիկտի հետ կապված իրավիճակը՝ մենք խնդրում ենք պետության նախագահին վայր դնել մանդատը՝ թույլ տալով, որ խաղաղություն և կայունություն տիրի հանուն Բոլիվիայի»,- լրագրողներին ասել է Բոլիվիայի ԶՈւ հրամանատար Ուիլյամս Կալիմանը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, Մորալեսը հայտարարել էր երկրում նոր նախագահական ընտրություններ անցկացնելու մասին, իսկ մինչ այդ հայտարարել էր, որ երկրում պետական հեղաշրջում է պատրաստվում։ 


© armedia.am