Թրամփը ուրանի հարստացումը Իրանի կողմից «շատ վատ քայլ» է որակել

11:11     11 նոյեմբերի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը անչափ վատ քայլ է որակել 2 երկրների հարաբերությունների համար: Նա այս մասին նշել է իր Twitter-յան էջում:

«Մեր կարծիքով և տեղեկություններով՝ Իրանը ուրան է հարստացնում և հարստացրել է: Սա շատ վատ քայլ է»,- հայտարարել է նա:

Թրամփը միաժամանակ նշել է, որ «շատ դրական քայլ» կլիներ «առևանգված ՀԴԲ նախկին գործակալ Ռոբերտ Լևինսոնին վերադարձնելը», ով Իրանում կորել էր 2007 թվականին:

Հիշեցնենք՝ Իրանի կողմից նոյեմբերի 7-ի գիշերը Ֆորդո միջուկային օբյեկտում ուրանի հարստացումը վերականգնել էր: 


© armedia.am