Մարգարիտա Սիմոնյանն Էվո Մորալեսին RT-ում աշխատանք է առաջարկել

12:09     11 նոյեմբերի, 2019

«Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նոր աշխատանք է առաջարկել հրաժարականի մասին հայտարարած Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին։ 

«Ես Մորալեսին հիանալի աշխատանք եմ առաջարկում, հեռուստաշոու իսպանական ռադիոկայանում: Էկվադորի նախկին նախագահ Կորեան արդեն երկրորդ տարին է մեզ համար հեռուստահաղորդում է վարում RT-ի իսպաներեն ալիքում », - Twitter-ում գրել է Սիմոնյանը։

Բոլիվիայի նախագահ էվո Մորալեսն ընտրություններում իր հաղթանակի պատճառով հոկտեմբերից երկրում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է իր հրաժարականի մասին:


© armedia.am