Մեքսիկայի ներքին գործերի նախարարությունն իրավասու է Էվո Մորալեսին փախստականի կարգվիճակ տրամադրել: Այդ մասին ասված է նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը
Բոլիվիայի նախագահի պաշտոնը լքած գործիչը գտնվում է Մեքսիկայում:
«Փախստականի կարգավիճակի հարյցը կարող է տրվել մինչ այն պահը, երբ նա (Մորալեսը) կգտվնի երկրի տարածքում»,- ասված է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ,- « Կարգավիճակի շնորհումից հետո անձը չպետք է վերադարձվի հայրենիք, կամ այնտեղ, որտեղ իր կյանքին կամ ազատությանը սպառնալիք կա»:
Այս հարցով վերջնական որոշում կընդունվի 45 օրվա ընթացքում: