Բանգլադեշում երկու գնացքների բախման արդյունքում 16 մարդ մահացել է

14:52     12 նոյեմբերի, 2019

Բանգլադեշում երկու մարդատար գնացքների բախման հետևանով զոհվածների թիվը հասել է 16-ի, ավելի քան 40 մարդ վիրավորվել է: 

Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհվածների և 28 տուժածների մասին: Աղբյուրների փոխանցմամբ՝ զոհերի թիվը տակավին կարող է աճել, քանի որ ներկայումս որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են: Դրան մասնակցում են հրշեջներ, ոստիկաններ և բանակի ներկայացուցիչներ: 

Կառավարությունը միջադեպի պատճառների հետաքննություն է սկսել: 

Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով նոյեմբերի 11-ի ժամը 24:00-ին) մայրաքաղաք Դաքայից 109 կիլոմետր հեռավորության վրա:


© armedia.am