Թրամփն Էրդողանին 100 մլրդ դոլար արժողությամբ գործարք է առաջարկել

12:00     13 նոյեմբերի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի՝ Վաշինգտոն այցի նախաշեմին հանդես է եկել 100 մլրդ դոլար արժողությամբ առևտրային գործարքի, ինչպես նաև ռուսական Ս-400 շուրջ տարաձայնությունները հարթելու հնարավոր տարբերակների առաջարկությունով, հայտնում է Washington Post-ը:

«Էրդողանին ուղղված նոր նամակում անցած շաբաթ Թրամփը Թուրքիայի նախագահին ասել է, որ 100 մլրդ դոլար արժողությամբ առևտրային գործարքը և շրջանցող ուղին, որը թույլ կտա խուսափել ԱՄՆ պատժամիջոցները կապված Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ, դեռևս հնարավոր են», - գրում է պարբերականը՝ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիսացող աղբյուրներին հղումով:


© armedia.am