Առնվազն 16 պաղեստինցի է զոհվել նոյեմբերի 12-ից Գազայի հատվածին իսրայելական բանակի չդադարող հարվածների արդյունքում, տուժել է՝ շուրջ 50 մարդ: Այս մասին հաղորդել է Dunia al-Watan նորությունների պորտալը՝ հղվելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալները:
Պաղեստինյան խմբավորումները և Իսրայելի բանակն արդեն մեկ օր է հարվածներ են փոխանակում այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ի լուսաբացին ռմբակոծման հետևանքով Գազայում սպանվեցին «Իսլամական ջիհադ» խմբավորման ազդեցիկ հրամանատար Բահա Աբու ալ Աթան և նրա կինը: Այդ ընթացքում Գազայից հրեական պետության տարածք են արձակվել ավելի քան 250 հրթիռ և ակնանետային արկ: Ոչ մեծ ընդմիջումներով մինչև հիմա գնդակոծումները շարունակվում են, իսկ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում արմատականների օբյեկտներին: