Բոլիվիայի ժամանակավոր նախագահը կառավարություն է ձևավորում

12:46     14 նոյեմբերի, 2019

Սենատոր Ժանին Անիեսը, որը Բոլիվիայի ժամանակավոր նախագահն է դարձել էվո Մորալեսի պաշտոնաթողությունից հետո, ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձևավորմանը: Այդ մասին հայտնում է Los Tiempos-ը: Հրատարակությունը նշում է, որ նոր կաբինետի կազմում տեղ են գտել երեք կանայք:

Նա արտաքին գործերի նախարար է նշանակել նախկին դիվանագետ Կարեն Լոնգարիկին, պաշտպանության նախարար՝ Ֆեռնանդո Լոպես Խուլիոյին, էկոնոմիկայի նախարար՝ Խոսե Լուիս Պարադային, ներքին գործերի նախարար՝ Արտուրո Մուրիլիոյին: Զինված ուժերի՝ պաշտոնը թողած գլխավոր հրամանատարի փոխարեն, որը Մորալեսից պահանջել էր հեռանալ պետության ղեկավարի պաշտոնից, նշանակվել է Կառլոս Օրելյանե Սենտելյասուն:

Բոլիվիայի կառավարությունում 20 նախարարական պաշտոններում ներկա դրությամբ նշանակվել են 11 նախարարներ:

Անիեսը հայտնել է, որ կառավարության նոր կազմն անցումային բնույթ է կրում: 


© armedia.am