ԱՄՆ-ը կշարունակի ԻՊ-ի դեմ պայքարը. Պոմպեո

09:00     15 նոյեմբերի, 2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը՝ հուսադրելով Վաշինգտոնում հավաքված մտահոգված դաշնակիցներին, հաղորդում է Interfax-ը:

«ԱՄՆ-ը կշարունակի գլխավորել կոալիցիան և կշարունակի անվտանգության ապահովման ջանքերը»,- ասել է նա:

Ֆրանսիայի կողմից կազմակերպված հանդիպմանը, որը ընթանում է Վաշինգտոնում, մասնակցում են 31 երկրներից ԱԳ նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Պոմպեոն վստահեցրել է, որ ամերիկյան զորքերը մնացել են այնտեղ, որպեսզի «համոզվեն, որ ԻՊ-ը երբեք երկորդ շնչառություն չի ստանա»: Նա հատուկ նշել է հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հատուկ գործողությունը, որի ընթացքում սպանվեց ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ինչպես նաև շարժման այլ առաջնորդներ:

«Կոալիցիայի անդամները պետք է իրենց հայրենիքներ վերադարձնեն հազարավոր արտասահմանցի գրոհային-ահաբեկիչներին և պատժեն իրենց գործած չարագործությունների համար»,- ասել է Պոմպեոն:

 


© armedia.am