ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Այս մասին հաղորդում է AFP-ը:
«ԱՄՆ-ը կշարունակի գլխավորել կոալիցիան և կշարունակի անվտանգության ապահովման ջանքերը»,- ասել է նա:
Ֆրանսիայի կողմից կազմակերպված հանդիպմանը, որը ընթանում է Վաշինգտոնում, մասնակցում են 31 երկրներից ԱԳ նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պոմպեոն վստահեցրել է, որ ամերիկյան զորքերը մնացել են այնտեղ, որպեսզի «համոզվեն, որ ԻՊ-ը երբեք երկորդ շնչառություն չի ստանա»: Նա հատուկ նշել է հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հատուկ գործողությունը, որի ընթացքում սպանվեց ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ինչպես նաև շարժման այլ առաջնորդներ:
«Կոալիցիայի անդամները պետք է իրենց հայրենիքներ վերադարձնեն հազարավոր արտասահմանցի գրոհային-ահաբեկիչներին և պատժեն իրենց գործած չարագործությունների համար»,- ասել է Պոմպեոն: