Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվում են ուկրաինական ռազմական նավերը վերադարձնելու շուրջ

11:21     17 նոյեմբերի, 2019

Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից գերեվարված Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերի վերադարձի գործընթացը եզրափակիչ փուլ է մտել։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-երը տեղեկատվություն էին տարածել, որ Կիևը երեք նավ է ուղարկել գերեվարված նավերի հետևից։

Ռուսական ԶԼՄ-երի հաղորդմամբ ռուսական կողմը համաձայն է վերադարձնել նավերը, փոխանցումը ծրագրված է իրականանցնել մինչև դեկտեմբերի 9-ը՝  նորմանդական ձևաչափով հերթական գագաթաժողովը։

Հիշեցնենք, որ 2018թ․ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ռուսական կողմը կանգնեցրել և ձերբակալել էր Ղրիմի ուղղությամբ շարժվող ուկրաինական երեք նավերը՝ իր ջրային սահմանները խախտելու մեղադրանքով։


© armedia.am