Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից գերեվարված Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերի վերադարձի գործընթացը եզրափակիչ փուլ է մտել։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-երը տեղեկատվություն էին տարածել, որ Կիևը երեք նավ է ուղարկել գերեվարված նավերի հետևից։
Ռուսական ԶԼՄ-երի հաղորդմամբ ռուսական կողմը համաձայն է վերադարձնել նավերը, փոխանցումը ծրագրված է իրականանցնել մինչև դեկտեմբերի 9-ը՝ նորմանդական ձևաչափով հերթական գագաթաժողովը։
Հիշեցնենք, որ 2018թ․ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ռուսական կողմը կանգնեցրել և ձերբակալել էր Ղրիմի ուղղությամբ շարժվող ուկրաինական երեք նավերը՝ իր ջրային սահմանները խախտելու մեղադրանքով։