Վրաստանի իշխանությունները չեն փոխի ընտրական համակարգը, չնայած ցույցերին. Կալաձե

14:05     18 նոյեմբերի, 2019

Վրաստանի իշխանությունները, չնայած ցույցերին, մտադիր չեն փոխել ընտրությունների համակարգը: Այդ մասին հայտնել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:

«2020-ի ընտրությունները կանցնեն խառը համակարգով: Դա վերանայման ենթակա չէ»,- հայտնել է Կալաձեն:
Ավելի վաղ, Վրաստանի խորհրդարանը չկարողացավ սահմանադրության փոփոխություն ընդունել, որով խառը ընտրական համակարգից անցում կանեին մեծամասնականին: Թբիլիսիում խորհրդարանի դիմաց սկսվեցին բողոքի ցույցեր:

 


© armedia.am