ՀՀ վարչապետի խոսնակը պարզաբանել է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը

18:00     18 նոյեմբերի, 2019

Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը կապված է կառուցվածքային փոփոխությունների հետ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, փոխանցում է Արմենպրեսը:

«Օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն՝ գլխավոր ռազմական տեսչությունը վերակազմավորվել է Պաշտպանության նախարարության վերահսկողության ծառայության»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: Վարչապետի որոշումներով՝ պաշտոններից ազատվել են նաև գլխավոր ռազմական տեսչի տեղակալներ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսեսյանը:


© armedia.am