«Մանկական Եվրատեսիլ 2019». Հայաստանը 9-րդ տեղում է

21:56     24 նոյեմբերի, 2019

Լեհաստանի Գլիվիցե քաղաքում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը, որի հաղթողը՝ 278 միավորով դարձավ Լեհաստանի ներկայացուցիչը։ Միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Կարինա Իգնատյանը, որը  «Colors of your dream» երգով զբաղեցրեց 9-րդ տեղը, գրում է News.am-ը:

Մրցույթի հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողի օնլայն քվեարկության արդյունքում:

 


© armedia.am