Բեյրութում հակակառավարական ցուցարարների և շիաների միջև բախումներ են տեղի ունեցել

10:54     25 նոյեմբերի, 2019

Հակակառավարական ցուցարարների և շիական «Հեզբոլլահ» կուսակցության և «Ամալ» շարժման կողմնակիցների միջև կիրակի լույս երկուշաբթի գիշեր բախումներ են տեղի ունեցել Բեյրութում, տեղեկացնում է Reuters-ը։

Հավաքվածները միմյանց վրա քարեր են նետել։ Անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ նրանց ցրելու համար։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ մոտ հինգ մարդ տարբեր վնասվածքներ է ստացել։

Բողոքի զանգվածային ակցիաների ալիքը Լիբանանում սկսվել է հոկտեմբերի 17-ին և հանգեցրել կոալիցիոն կառավարության հրաժարականին՝ Սաադ Հարիրիի գլխավորությամբ, որն այժմ կատարում է վարչապետի պարտականությունները։


© armedia.am