Ռումինիայի գործող նախագահը վերընտրվել է երկրորդ ժամկետով

11:18     25 նոյեմբերի, 2019

Ռումինիայի գործող նախագահ Կլաուս Յոհաննիսը կիրակի անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է մյուս թեկնածուներին. Յոհաննիսը կպաշտոնավարի երկրորդ անգամ: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Յոհաննիսի հակառակորդը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վիորիկա Դենչիլեն հավաքել է ձայների 33,5%-ը:

Ինքը՝ գործող նախագահը ստացել է ձայների 66,5%-ը՝ հաղթանակ տանելով ընտրությունների երկրորդ փուլում:


© armedia.am