Բոլիվիայի ՆԳ նախարարը խոստացել է, որ Մորալեսը «կյանքի մնացած օրերը» բանտում կանցկացնի

14:48     25 նոյեմբերի, 2019

Բոլիվիայի ներքին գործերի նախարար Արտուրո Մուրիլյոն խոստացել է բանտարկել նախկին նախագահ Էվո Մորալեսին մինչև «կյանքի մնացած օրերը»՝ մեղադրելով երկրի նախկին նախագահին հակակառավարական ցույցերին և ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Հարցազրույցում Մուրիլյոն հայտարարել է, որ Մորալեսը ղեկավարել է քաղաքը «խեղդելու» փորձերը՝ ձևավորելով արգելապատնեշներ, որոնք խոչընդոտում էին սննդամթերքի և վառելիքի մատակարարմանը:

Բոլիվիայի ՆԳ նախարարը հայտարարել է համապատասխան ձայնագրությունների առկայության մասին, որոնցից պարզ է դառնում, որ եղել է համապատասխան հրահանգ, ինչն էլ, նրա խոսքով, բավարար չափով ապացուցում է Բոլիվիայի նախկին նախագահի մեղքը:

«Դա ահաբեկչություն է և ապստամբություն: Մենք խնդրել ենք սահմանել առավելագույն չափով պատիժ՝ 30 տարվա ազատազրկում բանտում»,-ասել է Մուրիլյոն:

 


© armedia.am