Ալբանիայում հզոր երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել

10:45     26 նոյեմբերի, 2019

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից ոչ հեռու տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել, ավերվել են բնակելի տներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` տեղական լրատվամիջոցներին հղումով:

6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է երևանյան ժամանակով ժամը 6:54-ին: Էպիկենտրոնը գտնվել է Տիրանայի հարևանությամբ գտնվող Շիջակ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա:

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ուժեղ ստորգետնյա ցնցումները զգացվել են մայրաքաղաքում, ինչպես նաև Դուրրես քաղաքում:

Արդեն հարյուրավոր մարդիկ դիմել են տեղի հիվանդանոցներ, նրանց հստակ թիվը դեռ հայտնի չէ:


© armedia.am