Բեռլինում հանդիպել են Կիպրոսի Հանրապետության և թուրք-կիպրացիների առաջնորդները

11:57     26 նոյեմբերի, 2019

Բեռլինում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտարեշի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի և թուրք-կիպրացիների առաջնորդ Մուսթաֆա Ակինջիի հանդիպումը, հայտնում է Euronews-ը:

Անաստասիադիսի գնահատմամբ քննարկման դրական արդյունքը հենց հանդիպման փաստն է: Իսկ Ակինջին նշել է, որ զրույցը բաց մթնոլորտում է անցել:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հաջորդ փուլը կլինի «ՄԱԿ+5» ձևաչափով: Այս հանդիպումը նա որակել է որպես «անկեղծ»:

Երկու առաջնորդները վերահաստատել են երկգոտի և երկհամայնք ֆեդերացիայի սկզբունքով հակամարտությունը կարգավորելու իրենց մտադրությունը:


© armedia.am