Կատալոնացի անջատողականները համաձայնել են կոալիցիոն կառավարություն կազմել անկախության շուրջ բանակցությունների դիմաց

14:18     26 նոյեմբերի, 2019

«Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը, որը հանդես է գալիս Իսպանիայից Կատալոնիայի անկախացման օգտին, ձայների մեծամասնությամբ աջակցել է կոալիցիոն կառավարության ձևավորումն ինքնավարության անկախության շուրջ բանակցությունների վերսկսման դիմաց, հայտնում է El Pais-ը:

Կուսակցության մամուլի խոսնակ Մարտա Վիլալտան հայտարարել է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ստիպված է ընտրություն կատարել անկախության կողմնակիցների հետ բանակցությունների և կառավարություն կազմելու հերթական անհաջող փորձի միջև:


© armedia.am