Հայկուհի Հարությունյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

13:10     26 նոյեմբերի, 2019

Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովն այսօր առաջին նիստի ժամանակ նախագահ ընտրեց Հայկուհի Հարությունյանին:

Հանձնաժողովի հինգ անդամներն Ազգային ժողովի կողմից ընտրվել են անցյալ շաբաթվա ընթացքում:Հանձնաժողովում կառավարությունը ներկայացնում է Լիլիթ Ալեքսանյանը, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանը, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանը, Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանը:

 Հայկուհի Հարությունյանի թեկնածությունն առաջադրել է  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: 

Հայկուհի Հարությունյանը շուրջ մեկուկես տասնամյակ իրավապաշտպան գործունեություն է ծավալել, հայտնում է «Ազատությունը»: 2013 թվականից Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հիմնադրած «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահն է։


© armedia.am