Ալբանիայում ուժգին երկրաշարժի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել

14:03     26 նոյեմբերի, 2019

Առնվազն 6 մարդ զոհվել, իսկ ևս 150-ը վիրավորվել են Ալբանիայում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը, որոնք զգացվել են նաև մայրաքաղաք Տիրանայում, կազմել է 6,4 մագնիտուդ:

Ըստ տեղից ստացվող լուրերի՝ երկրաշարժի հետևանքով փլուզվել է ռեստորան, մասնակիորեն քանդվել երեք բնակելի տուն:

Նշենք, որ սա վերջին մի քանի ամսվա ընթացքում Ալբանիայում տեղի ունեցած երկրորդ ուժեղ երկրաշարժն է: Նախորդը տեղի էր ունեցել սեպտեմբերին, որի արդյունքում մի շարք քաղաքներում հարյուրավոր տներ էին վնասվել:


© armedia.am