Սլովենիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

18:28     26 նոյեմբերի, 2019

Սլովենիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Այս մասին այսօր համաձայնագրի կնքման 2-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017 թվականի նոյեմբերի 24-ին:

Նշենք, որ արդեն ԵՄ 18 անդամ երկիր վավերացրել է համաձայնագիրը:   


© armedia.am