Ալբանիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի

12:17     27 նոյեմբերի, 2019

Ալբանիայում լույս երեքշաբթի տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքվ զոհերի թիվը հասել է 22-ի, հայտնում է Albanian Daily News հրատարակությունը:

Ըստ վերջին տեղեկությունների` փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 44 մարդու: Նշվել է, որ փրկարարական գործողությունները շարունակվում են Դուրրես և Տուման քաղաքներում:

Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Հունաստանը, Մոնտենեգրոն Ալբանիա են ուղարկել փրկարարներ, բժիշկներ, հրշեջ խմբեր և տեխնիկա:

Երեքշբթի տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Տիրանայի հարևանությամբ գտնվող Շիջակ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա: Ըստ սեյսմոլոգների` երկրաշարժին հաջորդել են 5 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք հետցնցումներ:


© armedia.am