Վլադիմիր Կարապետյանը կմեկնի Լիտվա

11:31     27 նոյեմբերի, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Կարապետյանին Լիտվայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Լիտվայի Հանրապետության մի շարք պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները քննարկելու նպատակով՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին 2019 թվականի դեկտեմբերի 15-17-ը ներառյալ գործուղել Լիտվայի Հանրապետություն (քաղաք՝ Վիլնյուս)»:

Գործուղման ծախսերը կարվեն բյուջեի հաշվին:


© armedia.am