Թրամփը Եվրամիության ամենամեծ խնդիրներից մեկն է. Դոնալդ Տուսկ

20:13     27 նոյեմբերի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամենամեծ խնդիրներից մեկն է Եվրամիության համար, քանի որ «աղոթում» է ԵՄ փլուզման համար: Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, տեղեկացնում է Reuters-ը։

«Պատմության մեջ առաջին անգամ ի հայտ է եկել ամերիկյան նախագահ, որը բացահայտ դեմ է արտահայտվում միասնական Եվրոպային։ Նա աջակցում է Brexit-ին և աղոթում ԵՄ փլուզման համար»,- ասել է Տուսկը գերմանական Die Zeit շաբաթաթերթին։ ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը տրամադրված է, որ ԵՄ-ը թուլանա, և դա «գուցե, ամենադժվար խնդիրն է» Եվրոպայի համար։

 


© armedia.am