Իրաքում ցուցարարներն այրել են Իրանի հյուպատոսության շենքը

11:21     28 նոյեմբերի, 2019

Իրաքում ցուցարարները գրոհել են Նաջաֆում Իրանի հյուպատոսության վրա, նրանք հրդեհել են հյուպատոսության շենքը, հայտնում է Reuters-ը:

Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները վերջին պահին տարհանվել են գրոհից առաջ: Միջադեպից հետո տեղական իշխանությունները պարեկային ժամ են մտցրել:

Իրաքում բողոքի ակցիաները շարունակվում են հոկտեմբերի 1-ից:


© armedia.am