Եվրոյի հանդեպ վստահությունը հասել է «պատմական մաքսիմումի». Քրիստին Լագարդ

11:38     28 նոյեմբերի, 2019

Եվրոյի հանդեպ վստահությունն այսօր ավելի բարձր է, քան նրա գոյության ողջ ընթացքում, հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը։ Եվրոպացիների 76 տոկոսն աջակցում է միասնական արժույթի գաղափարին, նշել է Լագարդը՝ դա «պատմական մաքսիմում» անվանելով: Այս մասին հաղորդում է DW-ը։ 

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարիո Դրագիին նոյեմբերի սկզբին փոխարինած 63-ամյա Լագարդը նոյեմբերի 27-ին Մայնի Ֆրանկֆուրտում հանդիսավոր պայմաններում իր ստորագրությունն է դրել 20 եվրոն պատկերող հսկայական նմուշի վրա։ Նման ստորագրությամբ առաջին թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2020 թվականի երկրորդ կեսին։

Նշենք, որ Մարիո Դրագիի և Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահների ստորագրությամբ թղթադրամները նույնպես կմնան շրջանառության մեջ։  

 


© armedia.am