«Մենք բավարար կամք ու հնարավորություններ ունենք՝ դաշինքի անդամ բոլոր պետություններին պաշտպանելու համար». Ստոլտենբերգը պատասխանել է Թուրքիային

15:22     28 նոյեմբերի, 2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ իրենց դաշինքը բավարար կամք ու հնարավորություններ ունի, որպեսզի պաշտպանի դաշինքի անդամ բոլոր պետություններին: 

Ստոլտենբերգն այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ թուրքական իշխանությունները հրաժարվում են աջակցել մերձբալթյան երկրներին և Լեհաստանին «ռուսական սպառնալիքից» պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի դեռ դաշինքն իր աջակցությունը չի հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողություններին:

«Մենք ոչ միայն ծրագրեր ունենք, այլև ունենք կամք ու հնարավորություններ՝ պաշտպանելու մեր բոլոր դաշնակիցներին»,- ասել է Ստոլտենբերգը:


© armedia.am