Nordic Monitor-ի տվյալներով` Թուրքիան մտադիր է եղել օդային հարվածներ հասցնել Հայաստանին

20:44     28 նոյեմբերի, 2019

Շվեդական Nordic Monitor կայքը հրապարակել է գաղտնի նյութեր, որոնք վկայում են Թուրքիայի ռազմական ղեկավարության՝ Հայաստանին հարված հասցնելու ծրագրերի մասին:Այս մասին հայտնում է Tert.am-ը: 

Լրատվամիջոցի տրամադրության տակ է հայտնվել Թուրքիայի գլխավոր շտաբի՝ 2016 թվականի մայիսի 23-ի ներքին գրության պատճենը, որտեղ նշվում է Հայաստանի դեմ ռազմական գործողության ծրագրի մի քանի էջերի բացակայության մասին:

Ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ ծրագրված է եղել «Oğuztürk» կոդային անվամբ ավիահարվածներ հասցնել Հայաստանին: Ամբողջ օպերացիան կոդավորված է եղել «Altay» անվամբ և հաստատվել է 2001 թվականին:

Գաղտնի ծրագրի էջերի կորստի մասին պարզ է դարձել 2016 թվականի մայիսի 4-ին՝ Անկարայի «Աքընջը» ավիաբազայում փաստաթղթերի ստուգման ժամանակ: Նշվում է, որ էջերի կորուստը չի ազդել ծրագրի վրա և այն շարունակում է մնալ ուժի մեջ:


© armedia.am