Հայտնի է «Թուրքական հոսք» գազատարի աշխատանքների մեկնարկի օրը

18:26     30 նոյեմբերի, 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարը իր աշխատանքները կսկսի 2020 թվականի հունվարի 8-ին Ստամբուլում, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:

«Հունվարին մենք կսկսենք «Թուրքական հոսք» անվամբ գազատարի շահագործումը»,-նշել է Էրդողանը:

«Թուրքական հոսք» գազատարը Ռուսաստանից գազ կմատակարարի Թուրքիա Սև ծովով: Գազատարի առաջին գիծը նախատեսված է թուրք սպառողներին գազ մատակարարելու համար, իսկ երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին:


© armedia.am