ԴիԿապրիոն հերքել է Ամազոնի անտառները հրդեհելու մեղադրանքները

16:29     1 դեկտեմբերի, 2019

Դերասան Լինորադո ԴիԿապրին հերքել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մեղադրանքը՝ Ամազոնի անտառների հրդեհների հետ կապված ոչ կառավարական կազմակերպությունները ֆինանսավորելու մեջ:

Instagram-ի իր էջում դերասանը նշել է, որ աջկացում է խմբերին, որոնք պաշտպանում են հարավամերիկյան յուրօրինակ էկոհամակարգը: Եվ չնայած «նրանք արժանի են աջակցության, մենք չենք ֆինանսավորել թիրախում հայտնված կազմակերպությունները», - հավաստիացրել է դերասանը:

Նոյեմբերի 30-ին Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ ԴիԿապրիոն «գումար է փոխանցել հասարակական կազմակերպություններին Ամազոնը հրդեհելու համար»: Նախագահի խոսեքով՝ նրանք միտումնավոր են այրում անտառները՝ դերասանից ֆինանսական օժանդակություն ստանալու համար: 


© armedia.am