Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է ինքնալուծարման մասին

13:14     2 դեկտեմբերի, 2019

Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած հատուկ նիստում հայտարարել է ինքնալուծարման մասին:

Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, խորհրդարանի հատուկ նիստը կայացել է երկուշաբթի օրը, օրակարգում դրված էր օրենսդիր մարմնի ինքնարձակման հարցը: Հարցը դրվել է խորհրդարանականների քվեարկությանը, որոնք «կողմ» են քվեարկել:

Քվեարկության արդյունքներով, խորհրդարանի ինքնալուծարման որոշում է ընդունվել: Վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը կկայացնի Ադրբեջանի նախագահը: 


© armedia.am