Աշխարհի Գավաթ. Սամբիստ Վահագն Չալյանը նվաճել է արծաթե մեդալ

16:10     2 դեկտեմբերի, 2019

Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Չալյանն արծաթե մեդալակիր է դարձել Նուր-Սուլթանում տեղի ունեցած Ղազախստանի նախագահի գավաթում, որն աշխարհի գավաթի խաղարկության փուլերից է:

Մարզական սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգում արցախցի մարզիկը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է ուկրաինացի Դմիտրո Ստեցենկոյին և գրավել երկրորդ տեղը: Մրցաշարին մասնակցել են 150 սամբիստներ 13 երկրներից:


© armedia.am