Ռուսաստանը չի պատրաստվում քննարկել Ղրիմի կարգավիճակի հարցը

19:31     2 դեկտեմբերի, 2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կարգավիճակին վերաբերող որևէ քննարկում Կիևի հետ անհնարին է, հայտնում է «Ազատությունը»:

Այս մասին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը խոսել է` մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ Ղրիմի հարցը քննարկել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ ձևաչափում:

«Կրեմլի որևէ արձագանք այս հայտարարությանը լինել չի կարող: Ղրիմի կարգավիճակի որևէ քննարկում բացառվում է», - հայտարարել է Պեսկովը:


© armedia.am