Վարչապետի խոսնակը դատապարտել է Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքը

11:11     3 դեկտեմբերի, 2019

Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծել է Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Շահեն Հարությունյանը կարմիր ներկ էր լցրել Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա: Արձանն արդեն մաքրվել է:


© armedia.am