Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով 17 մարդ է մահացել

12:56     4 դեկտեմբերի, 2019

Ֆիլիպիններում առնվազն 17 մարդ է մահացել երկուշաբթի երեկոյան կղզուն պատուհասած «Կամուրի» թայֆունի հետևանքով: Տարհանվել է մոտավորպես կես միլիոն մարդ:

Տեղական իշխանությունների գնահատմամբ` գյուղական տնտեսություններին հասցված վնասը կազմում է 15,7 միլիոն դոլար:

Տարերային աղետի հիմնական հարվածը հասցվել է Սորսոգոն նահանգին, անմասն չի մնացել նաև երկրի մայրաքաղաքը, որտեղ հորդառատ անձրևներ են տեղացել: Ներկայում շարունակում են փակ մնալ երեք կամուրջ և ճանապարհային որոշ հատվածներ: 

 


© armedia.am