Ռոհանին նշել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու պայմանը

12:34     4 դեկտեմբերի, 2019

Թեհրանն առաջվա պես պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների, սակայն ԱՄՆ-ը պետք է չեղարկի պատժամիջոցները, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Հենց որ ԱՄՆ-ն հանի իր բռնակալական, անօրինական, սխալ, ահաբեկչական պատժամիջոցները, դրանից անմիջապես հետո «5 + 1» խմբի երկրների ղեկավարները կարող են հանդիպել, մենք նույնպես դրա հետ կապված խնդիրներ չենք ունենա»,- Ռոհանիի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

Նա ընդգծել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել նույնիսկ մեկ ժամից, բայց միայն պատժամիջոցների չեղարկման դեպքում:


© armedia.am