Էլթոն Ջոնն ինքնաթիռից նետել է Gucci-ի՝ չորս հազար դոլար արժողությամբ պայուսակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

18:17     4 դեկտեմբերի, 2019

համացանցում է հայտնվել տեսագրություն, որտեզ երևում է, թե ինչպես է Էլթոն Ջոնը նետել Gucci-ի՝ չորս հազար դոլար արժողությամբ պայուսակն ինքնաթիռից։ Kulturomania.ru պորտալի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել Սիդնեյի օդանավակայանում։ Բրիտանացի երգիչն այնտեղ է ժամանել սեփական ինքնաթիռով։ 

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Էլթոն Ջոնը ներքև նետում թանկարժեք իրը։ Մի վայրկյան անց պարզ է դառնում, որ երգիչի շրջապատից ինչ-որ մեկը հասցրել է բռնել պայուսակը, որն այն տեղավորել է մոտակայքում կանգնած ամենագնացի բեռնախցիկում։


© armedia.am