Հնդաստանում 32 մարդ զոհվել է հրդեհի պատճառով

12:23     8 դեկտեմբերի, 2019

Հնդկաստանի Նյու Դելիի գործարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով առնվազն 32 մարդ է զոհվել, փոխանցում է ՐԻԱ Նովոստին:
«Հրդեհի պատճառով երեսուներկու մարդ զոհվել է Անաժ Մանդի փողոցում»,- ասված է Հնդկաստանի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ փոխանցվող տեղեկատվության, հրդեհն ամբողջությամբ մարվել է: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հրդեհի բռնկման պատճառները դեռ բացահայտված չեն:


© armedia.am