ՌԴ-ում ավտոմեքենաների համար նոր պարտադիր փաստաթուղթ են սահմանել

14:26     8 դեկտեմբերի, 2019

Ռուսաստանում որոշում է կայացվել ավտոմեքենաների համար պարտադիր դարձնել էներգաարդյունավետության վերաբերյալ փաստաթուղթը։ Այն կիրառվելու է 3,5 տոննայից փոքր բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Էներգաարդյունավետության վերաբերյալ պիտակը ցույց է տալու վառելիքի ծախսի և շրջակա միջավայրի համար վնասակարության վերաբերյալ տվյալները։ Այն պարտադիր է դառնալու ՌԴ տարածքում 2020թ․ մարտի 31-ից և կիրառվելու է ցանկացած տիպի շարժիչով ավտոմեքենաների համար։

Արտաքին տեսքով այն նման է լինելու կենցաղային տեխնիկայի վրա փակցվող էներգաարդյունավետության պիտակներին։


© armedia.am