Սպիտակ տունը հայտնել է Լավրով-Թրամփ հանդիպման մասին

11:33     10 դեկտեմբերի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 10-ին կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես հետևում է Սպիտակ տան կողմից հրապարակված նախագահի ժամանակացույցից, հանդիպումը կկայանա Օվալաձև աշխատասենյակում Երևանի ժամանակով 22:30-ին:

Հանդիպումը կլինի փակ, հստակեցնում է ԱՄՆ նախագահի աշխատակազմը:


© armedia.am