Սիրիայի հարցով հանդիպում է անցկացվում Ղազախստանում

18:18     10 դեկտեմբերի, 2019

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի կունենա Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակների բանակցությունների 14-րդ փուլը, հայտնում է Ազատությունը:

Ղազախստանի արտգործնախարարության խոսնակ Այբեկ Սմադյարովն ասել է, որ երեք երկրների բանագնացներն արդեն ժամանել են Նուր-Սուլթան:

Օրակարգում Սիրիայում 8 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի խաղաղ կարգավորումն է: Բանագնացները քննարկելու են հետպատերազմական սահմանադրության նախագծի, քաղաքական անցումային շրջանի, անվտանգության և փախստականների վերադարձի ու վերաբնակեցման հարցերը:


© armedia.am