Էրդողան. Թուրքիային կրոնի պատճառով չեն ընդունում ԵՄ

20:04     10 դեկտեմբերի, 2019

Իրական պատճառը, որ Թուրքիային ԵՄ չեն ընդունում, ոչ թե բնակչության մեծ քանակն է, այլ կրոնը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է Ինտերֆաքսը:

«Մեզ ասում են, որ Թուրքիայի բնակչությունը շատ մեծ է: Սակայն Անկարային չաջակցելու իրական պատճառն այլ է: Իրական պատճառն այն է, որ մենք մուսուլման ենք»,- ասել է նա:


© armedia.am