Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավարին

19:26     10 դեկտեմբերի, 2019

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը «Ինստագրամ»-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհավորանքների համար:

«Հարգելի Ռամզան Ահմատի, սիրելի եղբայր, անկեղծորեն շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար։ Բարձր եմ գնահատում  մեր մարդկային և տղամարդկային ընկերությունը։ Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում ձեր ներդրման համար։ Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»,-գրել է նա։

Ավելի վաղ, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Ինստագրամ»-ի իր էջում շնորհավորել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

 

Посмотреть эту публикацию в Instagram

Уважаемый Рамзан Ахматович, дорогой Брат! Искренне благодарю за тёплые поздравления! Высоко ценю Вашу человеческую, мужскую дружбу. Пользуясь случаем хочу также поблагодарить за Ваш огромный вклад в укреплении армяно-российского дружеского, стратегического сотрудничества. Пусть Всевышний хранит наши народы .

Публикация от Արթուր Վանեցյան (@arthur_vanetsyan_official) 10 Дек 2019 в 5:47 PST


© armedia.am