Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

16:07     11 դեկտեմբերի, 2019

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրությունը կատարվել է դեկտեմբերի 11-ին Պոլսի Հայոց պատրիարքարանում:

Մյուս թեկնածու Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արդեն շնորհավորել է նորընտիր պատրիարքին:


© armedia.am